Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
04.07.2014 | 00:01

Ռագուելը օրհնեց Աստծուն ու ասաց. «Օրհնված ես դու, Տե՛ր Աստված, քո բոլոր օրհնությունների ու փառքերի մեջ, թող քեզ օրհնեն քո բոլոր սրբերը, քո բոլոր ստեղծածները, քո ընտրյալները թող քեզ օրհնեն հավիտյան։ Օրհնված ես դու, Տե՛ր Աստված, որովհետև ուրախացրիր ինձ, և ինձ հետ չպատահեց այն, ինչ թվում էր ինձ, այլ մեզ հետ վարվեցիր ըստ քո մեծ ողորմության։ Օրհնված ես դու, Տե՛ր, որովհետև ողորմեցիր այս երկու միամորիկ զավակներին, Տե՛ր, սրանց համար արա՛ քո ողորմությունները, թո՛ղ սրանց կյանքն ավարտվի առողջությամբ և ուրախությամբ»։


Տոբիթ 8. 17-19

Դիտվել է՝ 2226

Մեկնաբանություններ